Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորեց «Կրոկուս»-ի գործով անցնող չորս անձի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

photo_2024-03-25_09-12-34

Մոսկվայի Բասմանի դատարանը երկու ամսով կալանավորել է «Կրոկուս»-ի գործով անցնող անձանցից չորսին՝ Մուհամադսաբիր Ֆայզովին, Ֆարիդունի Շամսիդինին, Դալերջոն Միրզոևին ու Սաիդակրամի Ռաչաբալիզոդային։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով դատարանին։

Նշվում է, որ նրանց ցմահ ազատազրկում է պառնում։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան «Crocus City Hall»-ում տեղի է ունեցել ահաբեկչություն, վերը նշված անձինք կրակ են բացել Պիկնիկ խմբի ելույթի մեկնարկից առաջ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ժամը 21:57-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

--00—ՅՄ