Տափերականում 66-ամյա վարորդը ВАЗ 2106-ով բախվել է ջրատարի արգելապատնեշին․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

2

Հունվարի 30-ին՝ ժամը 20։00-ի սահմանում, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 66-ամյա Սամվել Շ․-ն, իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով, Շահումյան գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ջրատար առվի կողքին առկա բետոնե արգելապատնեշին, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Սամվել Շ․-ն, նրա ուղևոր՝ համագյուղացի 53-ամյա Գրիգոր Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

նկար

--00—ԼՄ