Ռուսներն Արցախում շուտով գլխացավանք են դառնալու Ադրբեջանի համար․ Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

Ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում առաջիկայում լուրջ գլխացավանք է առաջացնելու, և այդ մասին ադրբեջանական որոշ ընդդիմադիր շրջանակներ արդեն իսկ սկսել են խոսել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում մի քանի ամսից կսկսվի լայնածավալ քարոզչություն, թե իբրև մենք բոլոր հարցերն արդեն լուծել էինք, մենք արդեն հասել էինք Ստեփանակերտ, բայց տեսեք ռուսները մեզ թույլ չտվեցին, ռուսները կանգնեցրեցին պատերազմը, այսկերպ կարող է շարունակվել տասնյակ տարիներ:

Քաղաքագետն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակին՝ նշելով որ չնայած Փաշինյանի ակնհայտ ցածր վարկանիշին և նույնիսկ լեգիտիմությանը, հնարավոր է նա իշխանության մնա երկար, եթե իհարկե չլինեն անկանխատեսելի զարգացումներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս