Պուտինի և Բայդենի համար միևնույն է՝ ով է վարչապետ, ուզում են, որ Երևանն իրեն «կարգին» պահի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

«Չի կարելի ասել, թե Ռուսաստանը միանշանակ վերաբերմունք ուներ Փաշինյանի նկատմամբ։ Չի կարելի նաև պնդել, թե Բայդենը առավոտյան արթնանալիս առաջինը հայկական կայքեր էր մտնում։ Խնդիրը մեկն է, որ միջազգային հարաբերություններում Հայաստանն իրեն խոհեմ ու կանխատեսելի դրսևորի»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նաև ավելացրեց, որ այս ամենը կապված չէ անձերից, այլ աշխարհաքաղաքական իրողություններից։

«Այս առումով Պուտինի և Բայդենի համար միևնույն է, թե ով ՀՀ-ում կլինի իշխանության, էականն այն է, որ Հայաստանը մնա այն տիրույթում, որը նախատեսված է տարածաշրջանի և հենց իր համար»,-նշեց Իսկանդարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ԿԿ