Ստեփանակերտում համայնքային ընկերությունների մեծ մասը փորձում է անցնել բնականոն աշխատանքի

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24News  

Ստեփանակերտ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ քաղաքային իշխանություններն աստիճանաբար վերականգնում են իրենց գործունեությունը: Մասնավորապես, Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող համայնքային ընկերությունների մեծ մասը Ստեփանակերտում գտնվող աշխատակիցներով և ունեցած ռեսուրսներով փորձում է անցնել բնականոն աշխատանքներին ու ժամանակացույցին:

«Անելիքները շատ-շատ են, դրանց իրականացման գործընթացն արդեն մեկնարկած է: Մեր համաքաղաքացիների կողմից ակնկալում ենք համբերություն, ըմբռնում ու, հնարավորության դեպքում, նաև աջակցություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ