«Երկուշաբթի բավականին խաղաղ էր». Коммерсантъ-ի թղթակիցը այցելել է Ստեփանակերտ և Շուշի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1
Коммерсантъ-ի թղթակից, ռուս լրագրող Ալեքսանդր Չորնիխը փորձել է ԼՂ մայրաքաղաքում փնտրել խաղաղ կյանքին վերադառնալու՝ արցախցիների փորձերը:

1

Ըստ թղթակցի՝ երկուշաբթի Ստեփանակերտը բավականին խաղաղ է եղել: Մարդիկ զբոսնում են, բացվել են մի քանի մթերային խանութներ և նույնիսկ սրճարաններ, սակայն բջջային կապ դեռ չկա: Թղթակիցը նկատում է, որ այն կա՛մ դեռ չեն վերանորոգել, կա՛մ չեն միացնում՝ ռազմական նկատառումներից ելնելով:

1
Коммерсантъ-ի թղթակիցը ստուգել է իրավիճակը նաև Շուշիում, որտեղ այցելել է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի:

1

«Մուտքի մոտ թավջութակով կանգնած է բարձրահասակ երիտասարդ, նրա հետ է հայկական հեռուստաընկերության նկարահանող խումբը: Բելգիայում բնակվող երաժիշտ Սևակ Ավանեսյանը Արցախ է եկել խաղաղության առաքելությամբ՝ նվագել Շուշիի տաճարում»,-գրում է թղթակիցը:

1

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ