Դադիվանքում վառում են տները՝ թուրքին չտալու համար

ԵՐԵՒԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐ, 24News

Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են Դադիվանք գյուղի բնակիչներն այրում իրենց տները, որպեսզի դրանք բաժին չհասնեն ադրբեջանցիներին, որոնց, ըստ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ընդունած համատեղ փաստաթուղթի, նոյեմբերի 15 -ից անցնում է Քարվաճառը, Շուշին, Հադրութը և մնացյալ ազատագրված շրջանները։