Մելանյա Թրամփը պատրաստվում է ամուսնալուծվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ю

Դոնալդ Թրամփի կինը` Մելանյա Թրամփը, պատրաստվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամուսնալուծվել: Այս մասին հայտնում է NTV-ին։

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ ընտանիքի օգնական Սթեֆանի Վոլկոֆը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի ամուսնությունը կրել է ձևական բնույթ: Զույգի 15 տարվա ամուսնությունը եղել է  «գործարք» և նրանք Սպիտակ տանը քնել են տարբեր սենյակներում:

Մելանյա Թրամփն ավելի վաղ բանակցել է հետամուսնական համաձայնագրի շուրջ, որպեսզի հետագայում իրենց երեխան հոր ժառանգությունից պատշաճ բաժին ստանա:

Տեղեկացնենք, որ զույգն ամուսնացել է 2005 թվականին, և մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց որդին` Բարոնը:

--00--ԱՀ