Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռն ամուսնալուծվում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

բրիտանիա

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի ավագ թոռը Փիթեր Ֆիլիպսն ու կինը՝ Օթեմ Քելին ամուսնալուծվում են ամուսնությունից 12 տարի անց։

Ֆիլիպսի կինն ամուսնալուծության որոշման մասին հայտարարել է, երբ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվել են թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակից:

«Փիթերը հիասթափված է, պարզապես շոկի մեջ է: Նա կարծում էր, թե իդեալական ընտանիք ունի և երկու հրաշալի աղջիկ»,- ասել են ընկերը:

Ըստ բրիտանական աղբյուրների՝ Օթեմը մտադիր է Կանադայում  նոր կյանք սկսել՝ հետևելով Հարիի և Մեգանի օրինակին: