Ամուսնու պաշտպանությունն է ստանձնում Մելանիա Թրամփը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

Մելանյա

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում «Ամուսնու պաշտպանությունն է ստանձնում Մելանիա Թրամփը» վերտառությամբ գրառում է տարածել, որում ասված է.

«Հայտնի սկանդալի հետ կապված՝ ԱՄՆ առաջին տիկինը գրառում է արել «Atlantic-ի պատմությունը սուտ է: Շատ վտանգավոր ժամանակներ են, երբ անանուն աղբյուրներին ամենից շատն են հավատում և ոչ ոք չգիտի դրանց դրդապատճառը: Սա լրագրություն չէ, սա ակտիվիզմ է: Եվ սա վնասակար է մեր մեծ ազգի համար:»

Հիշեցնենք, որ լիբերալ մեդիայի ուշադրության կենտրոնում է գտնվում սկանդալը, համաձայն որի, ըստ անանուն աղբյուրների՝ Թրամփը հրաժարվել էր գնալ զինվորական գերեզմանատուն, ասելով, որ այնտեղ ամփոփված են անհաջողակները:

Թրամփի շտաբն իր հերթին բազմաթիվ տեսանյութեր է տարածել, Թրամփի` զինվորական գերեզմանատներ և հուշահամալիրների այցելության մասին»:

--00--ԱԹ