Դոնալդ և Մելանյա Թրամփները լքեցին Վաշինգտոնը. նրանք չսպասեցին Բայդենի երդմնակալությանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News 

․

Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը՝ չսպասելով ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայնում է ՏԱՍՍ-ը:

․

Թրամփը, Սպիտակ տունը լքելուց առաջ, հրաժեշտի ելույթ է ունեցել, իսկ հեռացող նախագահի պատվին համազարկ է հնչեցվել հրետանուց: ԱՄՆ գործող նախագահը Ֆլորիդա է ուղևորվել նախագահին պատկանող ինքնաթիռով, որից օգտվում է վերջին անգամ:

․

ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը պաշտոնական լիազորությունները կստանձնի հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությունից հետո:

--00--ԱՀ