«Ում ասես՝ չես հանդիպի Արցախյան մարտերում». Պեգովը հայ ըմբիշի հետ լուսանկար է հրապարակել

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

նկար

ԼՂ հակամարտությունը լուսաբանող Wargonzo-ի լրագրող Սեմյոն Պեգովը տելեգրամյան էջում լուսանկար է հրապարակել ըմբիշ Միհրան Հարությունյանի հետ և կից գրառում արել:

«Ում ասես, որ չես հանդիպի Արցախյան մարտերում։

Լուսանկարում ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանն է՝ Ռիոյի օլիմպիական խաղերի հունահռոմեական սպորտաձևի փոխչեմպիոն։ Ինչպես իսկական սպորտի վարպետ Միհրանը ևս առաջնագծում է»,-գրել է Պեգովը և հավելել #Հաղթելուենք հեշթեգը:

Նշենք, որ օրերս ըմբշամարտիկը հումանիտար օգնություն էր տրամադրել Արցախին: 

--00—ԼՄ