Արցախի ԱԱԾ-ն մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծին մոտ գտնվող գյուղերում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Wargonzo ծրագրի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը հրադադարից մեկ տարի անց կրկին Արցախում է։ Նա իր նկարահանող խմբի հետ միասին հանդիպել է Արցախի ԱԱԾ հատուկջոկատայիններին, որոնք ռազմական հերթապահություն են իրականացնում շփման գծի մոտ գտնվող բնակավայրերում, որպեսզի վտանգի պարագայում արագ օգնության հասնեն Արցախի Պաշտպանության բանակի մարտիկներին։

Այս անգամ Պեգովն ու «սպեզնազի» տղաները շրջել են Ասկերանի շրջանում, որտեղից երևում է օկուպացված Ակնան (Աղդամը)։ Հատուկջոկատայիններից մեկը պատմում է՝ իրենք բնակավայրերում են, որ մարդիկ տեսնեն՝ իրենց պաշտպանող կա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԹ