Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

1

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11։35-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում այրվում է տուն: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օրջոնիկիձե փողոցում գտնվող տներից մեկի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:51-ին, մարվել՝ 12:24-ին: Այրվել է կախովի առաստաղը՝ 16 քմ, պատի պլաստմասսայե երեսպատումը՝ 20 քմ, ջերմահարվել՝ մեկ գազօջախ և երկու պատուհան։

--00—ԼՄ