Ոսկեհատում կուտակված անասնակեր է այրվել, հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

նկար

Հունիսի 23-ին՝ ժամը 19:19-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի Սարդարապատ փողոցի վեջնամասում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:43-ին: Մոտ 150 քմ տարածքում այրվել է կուտակված անասնակեր:

--00—ԼՄ