Հրդեհ՝ Մեղրաձոր գյուղում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

աին

Մարտի 21-ին, ժամը 00:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի (մոտ 80 քմ) տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:40-ին, մարվել՝ 01:50-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և տանիքում կուտակած փայտ (մոտ 1.5 խմ):

--00--ԱՀ