Հայաստանը վավերացրել է Լանզարոտի կոնվենցիան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Լանզարոտ

Հայաստանը դարձել է աշխարհում 47-րդ պետությունը, որն ավարտել է Եվրոպայի խորհրդի՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը («Լանզարոտի կոնվենցիա»)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը վավերագիրը ի պահ է հանձնել գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիին:

«Ես ողջունում եմ Հայաստանի կողմից Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը։ Կոնվենցիան եզակի գործիք է կանխելու և պայքարելու ամենադաժան հանցագործություններից մեկի դեմ, որը, ցավոք, դեռևս շատ տարածված է մեր հասարակության մեջ»,- ասել է Բատտաինի-Դրագոնին:

Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։

--00--ԱԹ

Տեսանյութեր