Հայաստանը ԵԽ-ի հետ համագործակցաբար շարունակում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1104303

Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի քաղաքացիներն են, ծրագրերն ուղղված են առաջնահերթ ոլորտների՝ օրինակ երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը ԶՈՒ-ում, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական բարեփոխումներին և այլն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երևանում փետրվարի 16-ին կայացած միջոցառմամբ տրվեց Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկը:

Հայաստանի համար նոր գործողությունների ծրագրով նախանշվել են առաջիկա 4 տարիների հիմնական առաջնահերթությունները:

«Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանն ու հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը»,-ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով մասնակցում էր միջոցառմանը:

ԱԳ նախարարը գործողությունների նախորդ ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը համարեց  խոստումնալից, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող, այս գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու առումով: Այս առնչությամբ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին, որոնք ամրագրված են նաև կառավարության գործողությունների ծրագրում:

«Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը անկյունաքարային են բարեփոխումների համար: Միաժամանակ շատ կարևոր է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կայուն հաջողություն ու շոշափելի արդյունքներ ունենալու համար»,-ասաց Միրզոյանը՝ այս առնչությամբ շնորհակալություն հայտնելով Հայաստանի բարեկամներին ու գործընկերներին, որոնք միավորել են իրենց ջանքերը՝ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ