COVID-19-ից աշխարհում 283,876 մարդ է մահացել, վարակվածների թիվը անցել է 4,1 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

կորոննն

Մայիսի 11-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4,181,202 է, որից 283,876-ը մահացել է, 1,493,473-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,356,826 է, որից 47,027 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,367,638 վարակման դեպք, որից 80,787-ը մահացել է, 256,336-ը՝ ապաքինվել:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: