Աշխարհում վարակվածների թիվը 3,5 միլիոն է, մահերի և վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

կորոնավիրուս

Մայիսի 4-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 3,566,804-ի, որից մահացել է 248,304 մարդ, ապաքինվել՝ 1,156,970-ը: Ակտիվ դեպքերի թիվն աշխարհում 2,111,479 է, որից 50,051-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակակիրների ու մահացածների թվով աշխարհում առաջատար է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում գրանցվել է վարակման 1,188,384 դեպք, որից 68,600-ը մահացել է, 178,582-ը՝ ապաքինվել: Ակտիվ դեպքերի թիվը ԱՄՆ-ում 941,202 է:

Վարակակիր երկրների տասնյակում են ընդգրկված նաև Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան,  Ֆրանսիան, Գերմանիան, Ռուսաստանը, Թուրքիան, Բրազիլիան, Իրանը՝ ըստ ներկայացված հաջորդականության:

Վարակի էպիկենտրոն համարվող Չինաստանը մի քանի օր է, ինչ դուրս է եկել վարակակիր երկրների տասնյակից: 

Առավել մանրամասն՝ այստեղ: