Աշխարհում վարակակիրների թիվն անցել է 3,9 միլիոնը, ավելի քան 270 հազար մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

կորոնավիրուս

Մայիսի 8-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3,917,944 է, որից 270,740-ը մահացել է, 1,344,260-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,253,962 է, որից 48,982 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,292,850 վարակման դեպք, որից 76,938-ը մահացել է, 217,251-ը՝ ապաքինվել:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ: