Արցախցին ձայն չտվեց նախկին իշխանության շահերը ներկայացնողին. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն այն տեսակետին է, որ Արցախի թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական, և թե՛ նախագահական երկրորդ փուլի ընտրությունները կայացած էին: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ արցախցիներն ապացուցեցին, որ իրացնում են ազատ ընտրելու իրենց իրավունքը։

Հայրապետյանը հստակեցնում է՝ Արցախում ֆավորիտ թեկնածու չեն ունեցել, որևէ իշխանություն չպետք է ունենա ֆավորիտներ: Պատգամավորը կարևորում է, որ արցախցին ձայն չտվեց ՀՀ ներկա իշխանության տեսլականները չկիսող ու նախկին իշխանության շահերը ներկայացնող քաղաքական թիմի ներկայացուցչին:

Մանրամասները՝ տեսանյութում։