Փաշինյանի նեղ շրջանակում շատ լավ գիտեն, որ պատրաստվում են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

«Բրյուսելի հանդիպումը չի կարելի համարել գործընթաց, որը բխում է Հայաստանի շահերից, հայտարարության մեջ չկա հղում Մինսկի խմբի ձևաչափին, փաստացի հայկական կողմը պատրաստ է քննարկել Արցախն Ադրբեջանի կազմում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Հրաժարվելով Արցախի ժողովրդի ինքնորոշման սկզբունքից, լղոզված չհստակեցված ձևակերպումներ անելով՝ իշխանությունը հող է նախապատրաստում խաղաղության պայմանագրի համար: Փաշինյանի նեղ շրջանակում շատ լավ գիտեն, որ պատրաստվում են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Փաշինյանը և իր պատգամավորները բավականին անկեղծ, բաց տեքստով ասել են, որ պատրաստ են քննարկել Արցախն Ադրբեջանի կազմում»,- ավելացրեց Հայրապետյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում։