Փաշինյանին այս ընդդիմության շոուն ձեռնտու է, իրարով սնվող ու իրար կյանք տվող են. Տաթևիկ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ՔՊ-ն նախընտրական շրջանում իր ծրագրում գրել էր, որ չի տեսնում Արցախը Ադրբեջանի կազմում, քանզի կա գոյութենական վտանգ, և իրենք շարունակելու են պայքարել ինքնորոշման իրավունքի համար, որովհետև դա միակ ձևն է Արցախը Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու համար: Անցել է մեկ տարի, և իշխող ուժը ամբողջությամբ խոսում է հակառակի մասին և փոխում է իր նախընտրական ծրագիրը։ Այս պարագայում դու պարտավոր ես ասել, որ ժողովուրդ ջան ես չեմ կարող իրագործել այն ծրագիրը, որը ձեզ խոստացա, եկեք նոր ընտրություն անենք, կամ ելք առաջարկել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:  

Բանախոսն անդրադարձել է նաև Լավրովի հայտարարություններին, ինչպես նաև ներքաղաքական վիճակին, ու դրանց արձագանքին Ադրբեջանում:

Մանրամասները՝ տեսանյութում: