Իշխանությունն ընտրել է կործանման ամենաարագ ճանապարհը՝ հրաժարվում են Արցախից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

Իշխանությունն ընտրել է կործանման ամենաարագ ճանապարհը՝ հրաժարվում են Արցախից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ՀՀ իշխանություններն անկանխատեսելի են ու հակասական, մի կողմից Փաշինյանն ասում է, թե պատերազմից 5 պակաս է, բայց մյուս կողմից էլ գնում և Բրյուսելից հանձնարարում պատրաստվել խաղաղության։ 

Ադրբեջանագետի կարծիքով՝ կա՛մ Փաշինյանն ուժի սպառնալիքով համաձայնում է հակառակորդի պահանջներին, կա՛մ էլ մի բան կա, չի ասում, գաղտնի է պահում։ 

Ըստ նրա գնահատականի՝ բրյուսելյան հանդիպումն ադրբեջանական պահանջներն ընդունելու համար էր, քանի որ այնտեղ բացակայում էին Արցախը, Արցախյան հարցը  և ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի ֆորմատը։

Մանրամասները՝ տեսանյութում։