International Champions Cup 2020-ը չի կայանա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News    

International Champions Cup

Ֆուտբոլի International Champions Cup 2020 ընկերական մրցաշարը չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։

Մրցաշարի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարծել, որով հույս է հայտնել, թե 2021 թ․ ամռանը մրցաշարը կանցկացվի։

International Champions Cup մրցաշարն անցկացվում է 2013 թվականից: Տարբեր տարիներին մրցաշարն անցկացվել է ԱՄՆ-ում և ասիական երկրներում: