ՀՀ-ում կորոնավիրուսի 715 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 1123 , մահացել՝ 15 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

կորոնավիրուս

Ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212 114 դեպք, որոնցից 192 281-ն` առողջացած, 3984-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 854 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 955 515 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4015 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 715 նոր դեպք: Ունենք 1123 առողջացած և 15 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 995 է:

--00—ՄՀ