Գեղարքունիքի մարզում Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ցույց

Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչները փակել են ճանապարհը։

Նրանք պահանջում են բարեկարգել գյուղ տանող ավտոճանապարհը և ցանկանում են հանդիպել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ:  

Գյուղի բնայիչներից մեկն ասել է, որ իշխանությունից խոստացել էին ճանապարհը բարեկարգել Սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել։

Գյուղացիների հետ հանդիպել է փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը և խոստացել հարցը կարճ ժամանակում լուծել։