Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել «Մռակած» պետական կամերային երգչախմբին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

արցախ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 7-ին երաժշտարվեստի բնագավառում ներդրած ավանդի համար և «Մռակած» պետական կամերային երգչախմբի 20-ամյակի կապակցությամբ պետական պարգևներ է հանձնել կոլեկտիվի մի խումբ երախտավորների և նրանց հարազատներին, ովքեր պարգևների են արժանացել  հետմահու: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի աշխատակազմը:

Բակո Սահակյանը շնորհավորել է երգչախմբի անդամներին հոբելյանի կապակցությամբ՝ նշելով, որ «Մռակած» պետական կամերային երգչախումբը Արցախի մշակութային կյանքում ունի նշանակալի դերակատարություն:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք: