Օբրասը հաղթել է, Անդրե Սպայթ Մկրտչյանը վաստակել է 14 միավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Spite-Mkrtchyan-750x375

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող ելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում»: Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Արգենտինայի առաջնության շրջանակում կայացած «Ինդեպենդիենտե դե Օլիվայի» հետ խաղում Մկրտչյանը վաստակել է 14 միավոր, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Հանդիպումն ավարտվել է 82-67՝ հօգուտ «Օբրասի»:

--00—ՅՄ