Մեզ համար այլընտրանք չեն թողել․ միակ ճանապարհը մեզ պետք է ուղեկցի միայն դեպի հաղթանակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ՎահրամՊողոսյան

Ադրբեջանական կողմը հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 

«Ողջ քաղաքակիրթ մարդկության նկատմամբ Ալիևի վարչակարգի ցուցաբերած այս բացահայտ լկտի պահվածքի վերաբերյալ համապատասխան հետևություններ դեռ կարվեն, բայց այսօր մեր բոլորիս խնդիրն է պաշտպանել Հայրենիքը թուրք ոսոխից: Մեզ համար այլընտրանք չեն թողել, իսկ այդ միակ ճանապարհը, մեզ պետք է ուղեկցի միայն դեպի #Հաղթանակ»,- գրել է Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել հումանիտար հրադադարի մասին, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 26-ին, ժամը 08:00-ին: Հոկտեմբերի 10-ին և 18-ին Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի և Ֆրանսիայի ջանքերով ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունները:

--00--ԱՀ