Արսենալը հաղթեց Բրայթոնին և գլխավորեց ԱՊԼ մրցաշարային աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

434594187_962674425230012_7292811092906467502_n-750x375

Ապրիլի 6-ին, կայացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնն» ու Լոնդոնի «Արսենալը»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի ջախջախիչ հաղթանակով՝ 3։0 հաշվով։

«Զինագործներն» առաջին գոլը տանտերերի դարպասը խփել են 33-րդ րոպեին, երբ թիմի կիսապաշտպան Բուկայո Սական անվրեպ է իրացրել11-մետրանոցը։ 62-րդ րոպեին Կայ Հավերցը կրկնապատկել է «Արսենալի» առավելությունը։ 86-րդ րոպեին գերմանացի ֆուտբոլիստի փոխանցումից հետո աչքի է ընկել բելգիացի Լեանդրո Տրոսսարդը։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակել է 71 միավոր։ Միկել Արտետայի թիմը գլխավորել է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Նշենք, որ երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլն» ունի մեկ միավոր պակաս և մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բրայթոնը» 43 միավորով 10-րդ տեղում է։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ