Այդ գյուղերը տալու ենք, եթե ՀՀ-ինը չեն, ո՞նց չտանք, չնայած՝ Փաշինյանն էլ ասաց՝ խնդիրներ կառաջանան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց այն, որ խնդիրներ առաջանալու են նշել է նաև վարչապետ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպմանը, բայց մենք գտնում ենք, որ դա պետք է անենք։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Ոսկեպար համայնքի բնակիչների ուղերձում տեղ գտած մտահոգությունների մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը։

Նա նշել է, որ այդ չորս գյուղերը Տավուշի մարզից չեն․ «Տավուշի մարզը ունի չորս խոշորացված համայնք, ոչ մի խոշորացված համայնքից չեք խոսում»։ Այդ դեպքում, հարցին, թե որ քարտեզներով է մերը, Ղալումյանը ասել է՝ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Տավուշի մարզը ունի չորս խոշորացված համայնք, որոնց բնակավայրերի շարքում այդ բնակավայրերը չկան, հետևաբար դրանք Հայաստանինը չեն․ «Պիտի տանք այդ գյուղերը, չզիջե՞նք, որ մերը չեն, չզիջե՞նք»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ