Շատ մեծ խնդիրներ են լինելու Տավուշի գյուղերը հանձնելու դեպքում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Բազմաթիվ անգամներ եմ եղել Տավուշում, և այդ տեղանքը հենց հիմա էլ աչքիս առաջ է։ Ամենամեծ խնդիրն այն է, թե ինչի հիման վրա ենք մենք այդ գյուղերը հանձնում Ադրբեջանին։ Ցանկացած դիվանագիտական թեթև կուրս անցած մարդ գիտի, որ բանակցային գործընթացն այնպիսի գործընթաց է, երբ համաձայնեցված չէ փաստաթղթի վերջին կետը, նախորդ բոլոր կետերը համաձայնեցված չեն։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այսինքն, սա բանակցությո՞ւն է, սահմանազատման գործընթա՞ց է, թե՞ ուղղակի Ադրբեջանի պահանջին հագուրդ տալ է։ Ի՞նչ է մեր գլխավոր բանակցողը մեզ ասում, ասում է՝ եթե չտանք, ապա ադրբեջանցիները կհարձակվեն։ Մենք կարո՞ղ ենք արդյոք մտածել, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը կարող է պայման դնել և ասել՝ եթե Սյունիքը չտաք, մենք կհարձակվենք։ Եվ այսպես ինչ ուզի՝ կվերցնի, սա ի՞նչ մոտեցում է»,-ասել է նախագահը։

Սարգսյանի խոսքով, շատ մեծ խնդիրներ են լինելու Տավուշի այդ չորս գյուղերի հանձնման դեպքում․ «Կարծում եմ, որ նրանք չգիտեին, թե ինչ է այնտեղ տեղի ունենալու, թե ինչպես են այս փուլում հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի խաղաղ ապրելու, թե ինչից ելնելով նրանք մեր հանրապետություն մտնող գազատարը պետք է անվնաս թողնեն»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ