27-ամյա վարորդը «Փարվանա» ռեստորանի մոտ «Opel»-ով գլխիվայր հայտնվել է Հրազդան գետում․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

photo_2024-03-17_10-55-49

Այսօր՝ մարտի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Հարութ Եղոյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Հրազդան գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։ Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա։

--00—ՅՄ