ՀՀ-ն ու ՌԴ-ն լուրջ մարտահրավերների են բախվում, մեր միությունն էլ ավելի պետք է ամրանա․ ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Հայրենիքի պաշտպանի օրը ևս մեկ առիթ է հիշելու Մեծ հաղթանակը, որը Խորհրդային Միության ժողովուրդները միասին կերտեցին նացիզմի հետ երկար պայքարում։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Այս օրը իր մեջ ներառում է զինվորական եղբայրության խորը ավանդույթները, որոնք պատմության ընթացքում միավորել են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին։ Այսօր հատկապես կարևոր է հիշել դա, քանի որ նացիզմի դրսևորումները ամբողջությամբ արմատախիլ չեն եղել, և այժմ մենք պետք է պայքարենք, որպեսզի այս չարիքը նորից չզարգանա»,-ասել է նա։

Դեսպանի խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը լուրջ մարտահրավերների են բախվում և երկու երկրների միությունը պետք է ամրանա․ «ՌԴ-ն ևս ներկայում պայքար է տանում, որը ոչ միայն անվտանգության, այլ նաև կյանքի ու մահվան պայքար է։ Հայրենիքի պաշտպանի օրը ևս մեկ առիթ է գնահատելու հայրենիքի նկատմամբ սերը։ Արժանապատվորեն նշելով այս օրը մենք նպաստում ենք մեր հոգևոր ներուժի և երկու ժողովուրդների միջև միության ամրապնդմանը»,-ասել է դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ