Փետրվարի 6-9-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Նիդերլանդներում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ալ.jp

Փետրվարի 6-9-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Նիդերլանդներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ, այդ թվում՝ Նիդերլանդների գործադիր ու օրենսդիր մարմինների և Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների հետ:

--00—ԼՀ