Հունվարի 18-19-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

ագն

Հունվարի 18-19-ը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Խորվաթիա։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ-Ռադմանի, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ»,- հայտնում  է նա։

--00—ԼՀ