Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել Սիրիայի քրդական ուժերի ենթակառուցվածքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

գ

Թուրքիայի օդային ուժերը դարձյալ մի շարք հարվածներ են  է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող  էներգետիկ և նավթային ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Այդ մասին հայտնում  են Սիրիայի պետական և ոչ պետական, ինչպես նաև միջազգային  լրատվամիջոցները ու տեղի քրդական կառույցները։

«Reuters»-ի հետ զրույցում քուրդ ներկայացուցիչներից մեկը նշել է, որ որ Թուրքիան վերջին երկու օրվա ընթացքում հրթիռակոծել է  է առնվազն 40 բնակավայր։ Ըստ տեղեկությունների՝ հարվածների հետևանքով շուրջ բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ 

Թուրքիայի օդային ուժերը 2 օր է, ինչ ինտենսիվ հրթիռակոծությունների տակ են պահում  պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության‎» (ՔԲԿ-PKK) ու Սիրիայի քրդական ուժերի հենակետերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել է 29 քուրդ զինյալ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հունվարի 12-ին սոցիալական ցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել էր, որ Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-կողպեք» ռազմագործողության ընթացքում սպանվել է 9 թուրք զինվորական։  Թուրքիայի զինված ուժերի գործողությունները սկսվել են հենց այդ դեպքից հետո։

--00—ԼՀ