Թուրքիայում բարկացած են քրդերի կազմակերպած ակցիայից Ֆինլանդիայում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Screenshot 2022-12-27 183315

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են կազմակերպել քրդերի նկատմամբ Թուրքիայում իրականացվող վայրագ քաղաքականության դեմ: Այս մասին հայտնում է յս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքական իշխանամետ լրատվական կայքերը համարում են որ այդ ակցիան կազմակերպվել է Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) համակիրների կողմից»:

Նշվում է, որ սա այն դեպքում, երբ Ֆինլանդիան առանց Թուրքիայի համաձայնությունը ստանալու չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Ուշագրավ է, որ, ըստ թուրքական աղբյուրների, Ֆինլանդիայի ոստիկանները չեն էլ փորձել խոչընդոտել բողոքի ակցիան:

--00—ՅՄ