Թուրքիայի անօդաչուն գրոհել է քրդերի շտաբի վրա սիրիական Հասեքեում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News  

ԱԹՍ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատը հարվածել է քրդական կազմավորումների շտաբին Հասեքե քաղաքի՝ Սիրիայի հյուսիս – արևելքում համանուն նահանգի վարչական կենտրոնի մոտակայքում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝գրոհի հետևանքով զոհվել է «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (ԺՍՈՒ) ինը մարտիկ, առնվազն տասը վիրավորվել է:

Թուրքիան 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիս – արևելքում իրականացրել է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունն՝ ստեղծելով 30-կիլոմետրանոց անվանգության գոտի իր սահմանի երկայնքով:  

Օգոստոսի 17-ին թուրքական բանակի հրետանին գնդակոծել է Աբու Ռայսեն քաղաքի շրջակայքը՝ Հասեքեի նահանգի հյուսիսում: Թուրք զինվորականներն ավելի քան 50 արկ են արձակել Սիրիայի տարածք: Դարդարա գյուղում հրետակոծության տակ են հայտնվել խաղաղ բնակիչների տները, ինչի հետևանքով զոհվել է մի կին,  մի քանի մարդ վիրավորվել է։

--00—ՄՀ