ՊԵԿ-ը 2023թ.-ին միլիարդներով ավելի շատ հարկային և մաքսային տուրքեր է հավաքագրել, քան նախատեսել էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

հ

Հարկային և մաքսային մարմինները 2023 թվականին հարկային երկամուտների և  պետտուրքի գծով  գերազանցել են 2022թ.-ի ցուցանիշները. ամփոփելով 2023թ.-ի աշխատանքը՝ հրավիրված ասուլիսին ասաց ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։

«Հարկային եկամուտների և պետական տուրքի գծով նախատեսվել էր կատարել տարեսկզբին 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, փաստացի կատարվել է 2 տրիլիոն 221,9 մլրդ դրամ։ 18 մլրդ դրամ գերակատարվել է»,-ասաց նա։

 --00—ԼՀ