2023թ. նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 55.7 մլն գործարք` 1285.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

պեկ

Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023թ. նոյեմբեր ամսվա ընթացքում իրականացվել է 55.7 մլն գործարք` 1285.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  4.2 մլն գործարքով կամ 8.2%-ով, իսկ արժեքային` 269.7 մլրդ ՀՀ դրամով կամ 26.5%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

 --00—ԼՀ