Փրկարարները քարշարկման միջոցով արգելափակումից դուրս են բերել չորս բեռնատար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

քար

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:53-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սդղի գյոլ» կոչվող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել չորս բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:

 --00--ԼՀ