Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել 2 բեռնատար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Փետրվարի 1-ին՝ ժամը 20։06-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին երկու բեռնատար ավտոմեքենա բեռնվածության պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները դժվարանցանելի հատվածում քարշակել են (մոտ 2 կմ) բեռնատար ավտոմեքենաները, որոնք շարունակել են ընթացքը:

--00—ԼՄ