ՀՀ-ՌԴ դաշինքը համապատասխանում է երկու երկրների առանցքային շահերին, բայց առկա են տարաձայնություններ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Screenshot_6

Մոսկվան ելնում է նրանից, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ, որոնց միավորում է ընդհանուր շահերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ՝ միավորված ընդհանուր շահերով, ընդհանուր պատմությամբ և միջազգային հարցերի շուրջ համանման հայացքներով, և որ այդ դաշինքը համապատասխանում է երկու մասնակիցների առանցքային շահերին։ Դեսպանատունը շարունակում է աշխատել և կառուցել մեր շփումները՝ փոխըմբռնման հիման վրա»,- ասել է նա։

Կոպիրկինի խոսքով՝ «չի կարելի հերքել երկկողմ և բազմակողմ օրակարգում որոշակի տարաձայնությունների առկայությունը, սակայն և՛ ռուսական, և՛ հայկական կողմերը պատրաստ են քննարկել ցանկացած վիճելի թեմա բաց և կառուցողական մթնոլորտում, ինչպես վայել է դաշնակիցներին»։

«Այս փուլում մեր աշխատանքային գործընթացում որևէ էական փոփոխություն չենք նկատում, շարունակում ենք աշխատել ռուս-հայկական համապարփակ համագործակցության շրջանակներում առաջադրված խնդիրների վրա, և վստահ ենք, որ այդ խնդիրների իրականացումը օգուտ կբերի և՛ Ռուսաստանին, և՛ Հայաստանի ժողովուրդներին»,- հավելել է նա։

--00—ՅՄ