ՀՀ-ի ու ՌԴ-ի միջև ռազմատեխնիկական գրեթե բոլոր գործարքներն իրականացվում են ժամանակին. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Lragir-2

Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը իրականացվել են ժամանակին և բարձր որակով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ին «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագրի վրա, և գրեթե բոլոր կնքված պայմանագրերն արդեն իրականացվել են ժամանակին և բարձր որակով, կամ գտնվում են իրականացման վերջնական փուլում»,-նշել է նա։

Դեսպանն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը նույնպես քննարկում են նոր համաձայնագրերի կնքումը․ «Քննարկվում են նաև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր երկրների միջև նոր համաձայնագրերը»,- ասել է նա՝ հավելելով, որ առանձին ​​համաձայնագրերում կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների՝ պաշտպանության պետական ​​պատվերը կատարելու պարտավորությունների հետ, սակայն դրանք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ընթացքում։

--00—ՅՄ