Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. ձյան տեղումների պատճառով մի քանի ավտովթար է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Capture

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Արագածոտնի մարզում տեղացած առատ ձյան հետևանքով մի քանի ժամ արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Ապարան, Նիգավան, Ռյա Թազա և մինչև Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում։ 

Որոշ դեպքերում վարորդների անփութության (մի քանի վարորդներ երթևեկում էին ամառային անվադողերով) և ճանապարհներն սպասարկող ճանշինների ոչ օպերատիվ աշխատանքի արդյունքում տարբեր հատվածներում բախվել էին մեծ թվով ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարական վարչության փրկարարները ապացուցեցին, որ ոչ միայն օպերատիվ են արձագանքում քաղաքացիների ահազանգերին, այլ նաև մեծ թվով ավտոմեքենաներ, այդ թվում՝ վթարված, որոնք ձնասահքի պատճառով հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, դուրս բերեցին անվտանգ վայր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ