Ռուսաստանի հարավում մոլեգնող փոթորիկը 1 մարդու կյանք է խլել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

K.

Ռուսաստանի Սև ծովի ափամերձ շրջաններում ցիկլոնի հետևանքով փոթորկալից քամի և զանգվածային հեղեղումներ են։ Նախնական տեղեկություններով՝ առնվազն մեկ մարդ մահացել է, երեքը՝ հոսպիտալացվել, ևս երկու տասնյակը՝ վիրավորվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Նախնական տվյալներով մեկ մարդ է զոհվել Ղրիմի Հանրապետության Սուդակի մերձակայքում, մեկ մարդ անհետ կորել է։ Երեք մարդ է հոսպիտալացվել է Սևաստոպոլում, յոթը՝ վիրավորվել Եվպատորիայում, երկուսը հոսպիտալացվել են։ Առնվազն հինգ մարդ է վիրավորվել Կուբանում։

Ղրիմի շուրջ 500 հազար և Սևաստոպոլի 2600 բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության։ Սևաստոպոլի ակվարիում-թանգարանի հեղեղման հետևանքով ավելի քան 500 ծովային կենդանու անկում է գրանցվել։ Ղրիմում քամու արագությունը հասել է 144 կմ/ժ-ի։

Կրասնոդարի երկրամասում ալիքների բարձրությունը հասել է յոթ մետրի։

Փոթորկալից քամու պատճառով Կուբանի մի շարք շրջաններում վնասվել են բնակելի շենքերի ու դպրոցների տանիքներ։ Քամին տապալել է ավելի քան 250 ծառ։ Երկրամասում եղանակային վատ պայմանների պատճառով մոտ 50 մարդատար գնացքի մեկնում հետաձգվել է։

Իսկ Կերչում տապալված ծառերի պատճառով վնասվել են էլեկտրահաղորդման գծերն ու գազատարները։ Սոչիում 10 չվերթեր փոխադրել են այլ օդանավակայաններ:

Տարերքն առայժմ մոլեգնում է Ղրիմում, Սևաստոպոլում և Կրասնոդարի երկրամասում, սակայն եղանակի վատթարացում է սպասվում Ստավրոպոլի երկրամասում, Աստրախանի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում, Կաբարդա-Բալկարիայում և Հյուսիսային Օսիայում։ Ռուսաստանի հիդրոօդերևութաբանության կենտրոնը նախազգուշացրել է, որ երկրի ամբողջ եվրոպական տարածքում սպասվում են սաստիկ քամի և ձյան տեղումներ։

--00—ԼՀ