ԱՄՆ-ում շուրջ 35 մարդ է անհայտ կորել փոթորկի հարուցած հեղեղումից հետո

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News 

փոթորիկ

Առնվազն 35 մարդ Է անհայտ կորել Հեյվուդի օկրուգում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ) հեղեղումից հետո, որն առաջացել Է «Ֆրեդ» արևադարձային փոթորկի հտևանքով:  Օգոստոսի 19-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը եւ տեղի փրկության ծառայութունը:

Ոստիկանների տվյալներով՝ ջրի բարձրացող մակարդակի մասին առաջին հաղորդումներն ստացվել են օգոստոսի 17-ի ցերեկը, ինչից հետո տուժած շրջաններ են ուղարկվել փրկարար խմբեր: Հենց այդ ժամանակ Էլ սկսվել Է տարահանումը: Աղետի գոտում մնացած 54 մարդ փրկված Է, մոտավորապես 35 բնակիչներ անհայտ կորել են: Փրկարարաները փնտրում են նրանց:

ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի հաշվետվությունում ասվում է, որ «Ֆրեդ» արեւադարձային փոթորիկը շարժվում Է դեպի հյուսիս - արեւելք ժամում 28 կիլոմետր արագությամբ: Դրա սահմաններում քամու պոռթկումները հասնում են վայրկյանում 11 մետրի։

--00—ՄՀ